Էներգետիկայի նախարարը հրաժարվել է ԱԺ-ին ներկայացնել կառավարության հայեցակարգը գազի ոլորտում 9 հունիսի 2010 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Գազի գնաճը միշտ մտահոգություն է առաջացնում բնակչությանշրջանում: Հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որը ներկրում է գազը: Այդ մասին, պատասխանելով ՀՅԴ հարցապնդմանը, հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսեսյանը: Ըստ Մովսեսյանի, ՀՅԴ հարցապնդումը հիմնականում վերաբերում է խնդրի տեխնիկական ու կոմերցիոն մասին, ոչ թե կառավարության ընդհանուր հայեցակարգին գազի ոլորտում: Իր հերթին ՀՅԴ խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարության պատասխաններից պարզ դարձավ, որ պետությունը սպառողների իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմներ չունի: «Գազը հետագայում ևս կթանկանա: Այդ մասին է վկայում Գազպրոմի քաղաքականությունը տարբեր երկրներում»,-նշել է Մինասյանը: Նա հավելել է նաև, որ այդ ոլորտում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ոչ թե հետևանքների շտկում: Պատգամավորն առաջարկել է նաև խորհրդարանին որոշում կայացնել, որը կպարտավորեցնի կառավարությանը 20 օրվա ընթացքում ՀՀ ԱԺ ներկայացնել գազի ոլորտում իր քաղաքականության հայեցակարգը: Ա.Մովսեսյանը չհամաձայնվեց` նշելով, որ փոխարենը կարելի է համապատասխան քննարկումներ անցկացնել խորհրդարանի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |