Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալն ապրիլի վերջին կազմել է 768.3 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալն ապրիլի վերջին կազմել է 768.3 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալն ապրիլի վերջին կազմել է 768.3 մլրդ դրամ` 11.7 մլրդ դրամով կամ 1.5 տոկոսով կրճատվելով մարտի ցուցանիշի համեմատ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուն, ընդհանուր գումարից 746.9 մլրդ դրամը տրամադրվել է երկրի ռեզիդենտներին, իսկ 21.3 մլրդը` ոչ ռեզիդենտներին:

Բացի դրանից, վարկային միջոցների 48 տոկոսը տրվել է դրամով, իսկ 52 տոկոսը` արտարժույթով: Միաժամանակ տրամադրվող վարկերի ամենամեծ ծավալը պատկանում է առևտրի ոլորտին` 158.6 մլրդ դրամ: Դրան հետևում են սպառողական վարկերը` 144.3 մլրդ դրամ, արդյունաբերության ոլորտը` 136.6 մլրդ դրամ, հիփոթեքային վարկերը` 83.8 մլրդ դրամ, շինարարության ոլրոտը` 59.6 մլրդ դրամ: Պետք է նշել, որ գյուղատնտեսական վարկերի ծավալն ապրիլի վերջին կազմել է 47.8 մլրդ դրամ, սպասարկման ոլորտները` 35 մլրդ, իսկ տրանսպորտի և կապի ոլորտը` 20.1 մլրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---