Հայաստանում կքննարկեն ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման վերջին միտումները առևտրի և տնտեսական ոլորտներում15 հունիսի 2010 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Երևանում կկայանա ՀՀ-ԵՄ համագործակցության առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական` իններորդ նիստը: Նիստի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը` հայկական կողմից, Եվրահանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության "Եվրոպայի (ոչ ԵՄ) և Կենտրոնական Ասիայի" վարչության պետի տեղակալ Ֆիլիպ Քյուիսոնը` Եվրոպական միության կողմից, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Ենթակոմիտեի նիստի ընթացքում կողմերը կքննարկեն օրակարգում ընդգրկված հարցեր, այդ թվում` մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, ՀՀ-ԵՄ առևտրային հարցեր` երկկողմ առևտրային հարաբերությունների վերջին զարգացումները, ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածք հիմնելու հնարավորությունները, ստանդարտացում, տեխնիկական կանոնակարգեր և համապատասխանության հավաստում, սանիտարական և բուսասանիտարական չափանիշներ, մտավոր սեփականություն, հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցեր: Նիստի ընթացքում կքննարկվեն նաև առևտրին առնչվող ԵՄ տեխնիկական աջակցությունը Հայաստանին, ներառյալ` Պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրի (CIB) նախապատրաստական աշխատանքները: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |