ՀԲ Երևանի գրասենյակը որոշել է Քաղաքացիական հասարակություն հիմնադրամի մրցույթի հաղթողներին

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հրապարակեց Քաղաքացիական հասարակություն հիմնադրամի (ՔՀՀ) 2010թ. մրույթի արդյունքները: Հայաստանյան հինգ շահույթ չհետապնդող, հասարակական կազմակերպություններ հաղթող են ճանաչվել` արժանանալով դրամաշնորհների` քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստող իրենց ծրագրերի իրականացման համար: ՀԲ Երևանի գրասենյակը ստացել էր 101 ծրագրի առաջարկ հայաստանյան հասարակական կազմակերպություններից: Այդ առաջարկները քննել և հաղթողներին ընտրել է ՀԲ Երևանի գրասենյակի աշխատակիցներից և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը: Այդ մասին ասվում է ՀԲԵրևանի գրասենյակի մամլո հաղորդագրության մեջ:

ՔՀՀ-2010 ծրագրի շրջանակներում ընտրվել են հետևյալ հ/կ-ները, որոնք կիրականացնեն իրենց ներկայացրած ծրագրերը.Հայաստանիինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ)` բարելավելու հանրային թափանցիկությունն ու հաշվետվողականությունը` խթանելով տեղեկատվության ազատության (ՏԱ) օրենսդրության կիրառումը, Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման Շիրակ կենտրոնը («Շիրակ կենտրոն»)` աջակցելու Գյումրու ինքնակամ բնակելի կառույցներում ապրող այն մարդկանց, ովքեր շահագրգիռ են 1988թ. երկրաշարժից հետո կառուցած իրենց կացարանների օրինականացմամբ, Հայաստանիհելսինկյան կոմիտեն (ՀՀԿ)` վերացնելու երեխաների նկատմամբ բռնությունների կիրառումը Վայոց Ձորի հանրակրթական դպրոցներում և ստեղծելու առավել ապահով միջավայր դպրոցականների համար: Այդ թվում է նաև Հայկականկարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)` բարձրացնելու հասարակության իրազեկման մակարդակը օտարազգի և հայ միգրանտների` Հայաստան բերած սոցիալական բազմազանության մասին, և նվազեցնելու տեղացի բնակչության նախապաշարմունքները նրանց հանդեպ, Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը (ՖՀԶՀ)` նպաստելու հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների կրթության իրավունքի իրականացմանը` ելնելով նրանց կարողություններից և ունակություններից: Ծրագրերի իրականացմանընթացքումՀԲ Երևանի գրասենյակը սերտորեն և կանոնավոր կերպով կհամագործակցի դրամաշնորհների արժանացած կազմակերպությունների հետ` յուրաքանչյուր ծրագրի` նախապես համաձայնեցված նպատակների ու խնդիրների իրագործումն ապահովելու նպատակով:

Համաշխարհային բանկըձգտում էամրապնդել զարգացման ոլորտում հայաստանյան հ/կ-ների հետ համագործակցությունը: Համաշխարհային բանկիՔաղաքացիական հասարակություն հիմնադրամը Հայաստանում գործունեություն է իրականացնում արդեն 12 տարի: Այդ տարիների ընթացքում Հայաստանի վաթսունվեց հ/կ-ներ արժանացել են դրամաշնորհների` 398.000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով, որը տրամադրվել է ՀԲ Երևանի գրասենյակի միջոցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---