Հայաստանի ԿԲ-ն հաստատեց և գրանցեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի միացման պայմանագիրը

Հայաստանի ԿԲ-ն հաստատեց և գրանցեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի միացման պայմանագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը հաստատել և գրանցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը, հաղորդում է «Ամերիաբանկի» մամլո ծառայությունը:

Դեռևս մայիս ամսին երկու բանկերի բաժնետերերի որոշմամբ սահմանվել էր նշված բանկերի վերակազմակերպումը` միացման եղանակով:

Միացման արդյունքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կպահպանի իր գործունեությունը նաև որպես «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ, որը կապահովի հաճախորդների սպասարկման առավել ընդարձակ, ապահովված, որակյալ, երաշխավորված ծառայություններով հանդես գալու հնարավորություն` կատարյալ ու անկողմնակալ բանկային ծառայություններ մատուցելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---