ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամից Թաջիկստանին $70 մլն կհատկացվի![]() 18 հունիսի 2010 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ԵվրԱզԷս Հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) Խորհրդի` Հիմնադրամի մասնակից Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թաջիկստանի և Հայաստանի ֆինանսների նախարարների կազմով նիստում հաստատվեց Թաջիկստանի Հանրապետությանը $70 մլն` 1% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 20 տարի մարման ժամկետով հատկացնելու մասին որոշումը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ին Զարգացման եվրոպական բանկի (ԶԵԲ) մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ: Տվյալ որոշումը ՀՃՀ Խորհուրդն ընդունեց , դիտարկելով և հավանություն տալով ԶԵԲ` որպես ՀՃՀ միջոցների կառավարողի եզրակացությանը` ՀՃՀ միջոցներից նշված ֆինանսական (կայունացնող) վարկը ստանալու` Թաջիկստանի հայտի վերաբերյալ: Վարկի հիմնական նպատակը սոցիալական սեկտորների (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) բյուջետային ֆինանսավորման ծրագրված մակարդակով աջակցությունն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |