Արմավիան ուղիղ հաղորդակցություն է բացել դեպի Բարսելոնա![]() 21 հունիսի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Բարսելոնայի միջազգային օդանավակայանում կայացել է «Արմավիա» ընկերության Երևան-Բարսելոն- Երևան ուղիղ չվերթի պաշտոնական բացումը: Ինչպես հայտնել է Իսպանիայում Հայաստանի հյուպատոս Մհեր Բադալյանը, եթե առաջ Երևանից Բարսելոնա հասնելու համար պետք էր չարթերային չվերթով մեկնել Եվրոպայի այլ քաղաքներ, ապա այսօր «Արմավիա» ավիաընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում: «Դա, անկասկած, նպաստելու է Հայաստանի և Իսպանիայի միջև տնտեսական կապերի զարգացմանը»,- նշել է նա: Իր հերթին, «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանն ավելացրեց, որ ընկերությունը հետևողական է նախանշված պլանների իրագործման հարցում և Երևան-Բարսելոնա-Երևան չվերթն այն չվերթերից է, որոնք «Արմավիան» նախատեսել է բացել ընթացիկ տարում: Խոսելով ընկերության պլանների մասին` նա ավելացրեց, որ հունիսի 23-ին նախատեսված է Երևան-Վարշավա, Երևան-Նյու Յորք չվերթների բացումը, ինչպես նաև քննարկվում է դեպի Կանադա չվերթ բացելու հնարավորությունը: «Բոլոր այդ չվերթները Երևանի միջոցով նպաստելու են Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային ուղիների հաստատմանը»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |