Հայաստանի պետբյուջեի մուտքերը 2010 թվականին գերազանցում են մինչճգնաժամային 2008 թվականի ցուցանիշները![]() 21 հունիսի 2010 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի տնտեսության կայունացման միտումները շարունակվեն նույն տեմպերով, ապա Հայաստանի պետբյուջեի 2010 թվականի մուտքերը լրջորեն կգերակատարվեն, մամլո ասուլիսում լրագրողներն է ասել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Միակ բավականին վատ ցուցանիշը երկրի տնտեսության մեջ դա գնաճն է: Իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մինչ տարեվերջ մենք ունենանք այն ցուցանիշը, որը նախատեսված է բյուջեով»,-ասել է նա` հավելելով, որ գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները ևս անդրադառնում են երկրի բյուջեի վրա: Ըստ պատգամավորի, Հայաստանի պետբյուջեի մուտքերը 2010 թվականին գերազանցում են մինչճգնաժամային 2008 թվականի ցուցանիշները: Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2010 թվականի հունվար-մայիսին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալն ավելացել է 8,8 տոկոսով 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-մայիսին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,6 տոկոս: Բյուջեով նախատեսված տնտեսական աճը 1,2 տոկոս է, իսկ գնաճը կազմում է 4±1,5 տոկոս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |