Հայաստանում 314 հաշվապահ ունի որակավորման վկայական

PanARMENIAN.Net - Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 14 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 203 դիմորդներից 106-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 18-ի դրությամբ 314 հաշվապահ ունի որակավորման վկայական, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---