ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ներկայացրել է կապիտալի շուկային նվիրված ուսուցողական ձեռնարկ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ներկայացրել է կապիտալի շուկային նվիրված ուսուցողական ձեռնարկ

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Հայաստանըներկայացրել է կապիտալի շուկային նվիրված ուսուցողական ձեռնարկ: Ինչպես նշել է հայկական ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը, ձեռնարկում հասանելի կերպով ներկայացված են բորսայի և բորսայական գործարքների հիմնական գործունեությունը, այդ թվում` արժեթղթերի բազմազանությունը, առևտրի մեխանիզմները, հատուկ ուշադրություն է դարձվել ներդրողների իրավունքների պաշտպանությանը:

«Ներդրումային խումբը կձևավորվի ապագայում, ուստի, կարծում եմ, որ այդ ձեռնարկը հատկապես պետք կգա երիտասարդ սերնդին»,- նշել է նա:

«Այցելություն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ուսուցողական ձեռնարկի տպաքանակը կազմում է 2000 օրինակ, ինչը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի վերաբերյալ հանրության իրազեկվածության և ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը:

Ձեռնարկը հրատարակվել է Մասկատի ֆոնդային բորսայի (Muscat Securities Market) ֆինանսական աջակցությամբ` Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) անդամների միջև համագործակցության շրջանակներում: Ձեռնարկի 2,000 օրինակները հետևողականորեն կտարածվեն Հայաստանի Հանրապետությունում` անվճար հիմունքներով: Հաշվի առնելով, մասնավորապես, դեպի երիտասարդ լսարանը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի իրազեկման աշխատանքների ուղղվածությունը, ձեռնարկի օրինակները կտրամադրվեն նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---