Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2010 թվականին կարող է կազմել 20 մլրդ դրամ23 հունիսի 2010 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով 2010 թվականին Հայաստանի բանկային համակարգի շահույթը կարող է կազմել 20 մլրդ դրամ, ինչը մի փոքր զիջում է 2008-ի ցուցանիշին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ բանկային համակարգն արդեն 8 մլրդ դրամի շահույթ է ապահովել, ընդ որում, Հայաստանի բանկային համակարգի վերահսկվող շահույթը 2009-ին կազմել է 8,4 մլրդ դրամ: Վահե Վարդանյանը նշել է, որ այս պահի դրությամբ շուկայի զարգացմանը խանգարում է դոլարիզացիան: «Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է պայքարրը դոլարիզացիայի դեմ, և մենք քայլեր ենք ձեռնարկում այն ապադոլարիզացնելու ուղղությամբ»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |