2010 թվականի վերջին Հայաստանի բանկային համակարգում դասակարգված վարկերի բաժինը կնվազի մինչև 4.2%

PanARMENIAN.Net - 2010 թվականի վերջին Հայաստանի բանկային համակարգում դասակարգված վարկերի («հսկվող», «ոչ ստանդարտ» և «կասկածելի» վարկեր) բաժինը կնվազի, առնվազն, մինչև 4.2% ճգնաժամային մակարդակը, գտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի ու ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը:

Նրա խոսքով, ներկա պահին երկրի բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմում է 5.6%: 2009 թվականի ապրիլ-մայիս ամիսներին դասակարգված վարկերի տեսակարար կշիռը հասավ 10% ցուցանիշին, բայց մինչև տարվա վերջ այն կրճատվեց մինչև 6.5%: «Հաշվի առնելով վարկավորման աճն ու այն փաստը, որ վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք չենք տեսնում անորակ վարկերի ծավալի աճը, այդ ցուցանիշն աստիճանաբար կրճատվելու է մինչև 2008 թվականի մակարդակը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---