Հայաստանը պետք է մշտապես բարելավի մոտեցումները արտարժութային ռիսկերի կառավարմանը23 հունիսի 2010 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Դրամական ռիսկերի կառավարումն այսօր Հայաստանում կարևորագույն խնդիրներից մեկն է, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Այբ» Կրթական հիմնադրամի և Ակումբի հիմնադիր անդամ, հայտնի ֆինանսիստ Արթուր Բերդը: «Դա մի գործընթաց է, որն ազդում է Հայաստանում բնակվող բոլոր մարդկանց վրա` և թոշակառուների, և գործարարների»,- նշել է նա: Ընդ որում, մասնագետը հրաժարվել է որևէ խորհրդատվություններ կատարել արտարժութային ռիսկերի կառավարման և ազգային դրամի ֆիքսված մակարդակի ապահովման առնչությամբ` ավելացնելով, որ «եթե դու չգիտես պատասխանը, ապա դա չի նշանակում, որ դրանով պետք չէ զբաղվել»: Արթուր Բերդը նշել է նաև, որ անհրաժեշտ է մշտապես բարելավել մոտեցումները դրամական ռիսկերի կառավարման հարցում: Հունիսի 23-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում Արթուր Բերդը վարպետության դաս անցկացրեց «Ռիսկային բիզնես. ինչպես տարբերել, գնահատել և նվազեցնել ռիսկը ֆինանսներում, բիզնեսում և կյանքում» թեմայով: Արթուր Բերդը ներկայումս ապրում և աշխատում է Փարիզում: Գիտությունների թեկնածուի աստիճանն ստանալուց հետո զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Ուոլ Սթրիթի առաջատար կազմակերպություններում` Morgan Stanley, Goldman Sachs, Lehman Brothers: Ճանաչվել է ԱՄՆ-ի վարկային ներդրումների ռազմավարության առաջին երեք լավագույն փորձագետներից: Վերջերս սկսել է աշխատել ներդրումային ընկերություններում, և այժմ ֆրանսիական հեջային ֆոնդում վերահսկում է ներդրումների ռազմավարությունը ռիսկային ակտիվների շուկաներում: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |