Հայաստանի խոշոր հարկատուների հասույթը իրացումից ավելացել է 19,7 տոկոսով![]() 19 հուլիսի 2010 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի մայիս ամսին նախորդ տարվա մայիս ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ: Իրացումից հասույթը 2010թ.-ի մայիս ամսին կազմել է 157.6 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 19.7 %-ով: Ընդ որում հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 190 կազմակերպությունների մոտ, որոնցից առավել խոշոր տաս կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ալեքս Գրիգ», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան», «Ֆլեշ», «Ի ԷՄ ԷՅՋ Քոնսթրաքշն», «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Էլիտ Գրուպ», «Հայբիզնեսբանկ») մոտ իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիս ամսվա նկատմամբ աճել է 17.7 մլրդ. դրամով: Իսկ թվով 144 կազմակերպությունների մոտ արձանագրվել ցուցանիշի նվազում, որոնցից միայն «Վիդիս Դիսթրիբյուշն», «Գրանդ կոմերց» և «Արդշինինվեստբանկ» ընկերությունների մոտ ընդհանուր առմամբ իրացումից հասույթը այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիս ամսվա նկատմամբ նվազել է մոտ 4.5 մլրդ. դրամով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |