Վաչե Տերտերյան. Համայնքների աշխատավարձերի ու սոցվճարների կուտակված պարտքն ամբողջությամբ կմարվի 2011 թվականին

Վաչե Տերտերյան. Համայնքների աշխատավարձերի ու սոցվճարների կուտակված պարտքն ամբողջությամբ կմարվի 2011 թվականին

PanARMENIAN.Net - Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ համայնքների աշխատավարձի ու սոցվճարների գծով կուտակված պարտքը դեռևս լիովին մարված չէ, այնուամենայնիվ, զգալի մասն արդեն վճարված է: Այդ մասին հուլիսի 20-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հաղորդել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Հարկ է նշել, որ արդեն 2008 թվականից ի վեր պարտքը կրճատվում է և հուլիսի 15-ի դրությամբ այն կազմում է 590,374 մլն դրամ.,-ասել է նա:

Վաչե Տերտերյանը հավաստիացրել է, որ մինչև տարեվերջ կվճարվի շուրջ 250 մլն դրամ, իսկ մնացած մասը` 2011 թվականին, ինչը «թույլ կտա ամբողջությամբ մարել այդ պարտքերը»:

Ըստ մարզպետարանների ներկայացրած պաշտոնական տվյալների, 2008թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքների աշխատավարձի և սոցվճարումների գծով կուտակված պարտքերը կազմել են 2,3 մլրդ դրամ: Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը պարտքը մարվել է 1,5 մլրդ դրամի չափով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---