Հայաստանն ու Ռումինիան մտադիր են ակտիվացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը20 հուլիսի 2010 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիթա Պրունարիուին և տարբեր ոլորտներում ծրագրային ապահովմամբ զբաղվող ռումինական «Սիվեկո» ընկերության ներկայացուցիչներին: Նախարար Մանուկ Վարդանյանը մանրամասն ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացումները նշել է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը բավարար չէ և այն զարգացման լայն հնարավորություններ ունի: Ըստ նախարարի, համագործակցությունը պետք է տեղափոխել ավելի գործնական դաշտ և ընդլայնել համագործակցության ոլորտները: Մանուկ Վարդանյանը հանդիսանալով նաև Առևտրատնտեսական և գիտատեխնիական համագործակցության հարցերով հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը չբացառեց, որ ընկերության ներկայացվելիք առաջարկները կքննարկվեն համատեղ նիստի ընթացքում: Դեսպանը, ընդգծելով երկկողմ տնտեսական համագործակցության ոչ բավարար լինելը, հույս հայտնեց, որ «Սիվեկո» ընկերության ներկայացուցիչների այցը կնպաստի այդ համագործակցության զարգացմանը: Վերջում կողմերը պայմանավորվեցին, որ տարբեր գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքները ընկերության ներկայացուցիչներն ամփոփ կներկայացնեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |