Կառավարությունում քննարկել են ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը

Կառավարությունում քննարկել են ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Փաստաթղթում ներկայացվում են ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց իրականացումն ապահովող միջոցառումները։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և դրա կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ՀՀ նախարարությունների, շահագրգիռ մարմինների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիտողությունները և առաջարկությունները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը զեկուցել է, որ փաստաթուղթը լրամշակվել է ներկայացված առաջարկություններով, և կատարված փոփոխությունները համաձայնեցվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման հարցի շուրջ։ Կառավարության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) կողմից իրականացվելիք «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը»` կարևորելով դրա նշանակությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում։

Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել ռազմավարության վերաբերյալ վերջնական առաջարկությունները և դիտողությունները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---