Առաջին Կովկասյան տնտեսական համաժողովը կքննարկի ներգնա զբոսաշրջության հարցերը

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կովկասի դաշնային մարզում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինը մտադիր է 2011թ, անցկացնել ներգնա զբոսաշրջության հարցերին նվիրված առաջին Կովկասյան տնտեսական համաժողովոը: «Ես շատ կցանկանայի հաջորդ տարի այստեղ միջազգային խոշորագույն համաժողով կազմակերպել` նվիրված միջազգային ներգնա զբոսաշրջությանը»,-ասել է նա Պյոտիգորսկի զարգացման հանրային խորհրդի նիստում: Միևնույն ժամանակ Խլոպոնինը նշել է, որ քաղաքում չկա ամենակարևորը նման միջոցառման կազմակերպման համար` ժամանակակից կոնգրես-սրահ: «Մենք հաստատ Սոչիից ամեն ինչ կվերցնենք, բոլորը Սոչիից այստեղ կժամանեն: Այստեղ կարելի է քննարկել լեռնադահուկային կենտրոնների, առողջարանների և այլ հարցեր»,-գտնում է Խլոպոնինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---