Հայաստանի խոշորագույն բանկեը կանխատեսում են դրամի արժեզրկում դոլարի համեմատ

PanARMENIAN.Net - Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած «Ֆինանսական հատվածի շուցանիշների վերաբերյալ առևտրային բանկերի եռամսյակային հարցման ամփոփման», առևտրային բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում դոլարի համեմատ:

Մասնավորապես, սեպտեմբերին ՀՀ դրամը կդրսևորի արժեզրկման միտումներ և միջին հաշվով ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքը կկազմի 372.95 դրամ: Խոշորագույն 15 բանկերի սպասումներով 2010թ սեպտեմբերին փոխարժեքը կկազմի 373.01 դրամ:

Ամփոփման համաձայն, 2010թ դեկտեմբերին, ըստ բանկերի սպասումների, փոխարժեքի միջին մակարդակը կկազմի 376.76 դրամ: Խոշորագույն 5 բանկերը կանխատեսում են, որ այս ժամանակահատվածում փոխարժեքը կկազմի 369.97 դրամ: Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1500000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369.75 դրամ: Դա վկայում է այն մասին, որ ազգային արժույթը արժեզրկման միտում ունի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---