Ռուսաստանի խնայբանկը և MoneyGram International ընկերությունը համաձայնագիր են ստորագրել26 հուլիսի 2010 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի խնայբանկը և MoneyGram International-ը միջազգային դրամական փոխանցումների ծառայություններ մատուցելու մասին համաձայնագիր են ստորագրել: Ռուսաստանի խնայբանկը, որը Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ամենահին և խոշորագույն բանկն է, կարող է դառնալ MoneyGram-ի ամենախոշոր գործընկերն այս տարածաշրջանում: Սկզբում բանկը ծառայություններ կմատուցի MoneyGram-ի ավելի քան 7000 ստորաբաժանումներին, իսկ հետո ծրագրվում է սպասարկման կետերի թիվն ավելացնել, հասցնելով մինչև 10000-ի, հաղորդում է MoneyGram International-ի մամլո ծառայությունը: « MoneyGram ընկերության հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա մեծացնելու մատուցվող ծառայությունների սպեկտրը և լայնացնելու միջազգային դրամական փոխանցումների բնագավառում ծավալվող գործունեությունը ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում, դրանով հանդերձ մեզ հնարավորություն տալով մեր հաճախորդների պահանջները բավարարելու», - հաղորդել է Խնայբանկի փոխնախագահ Դենիս Բուգրովը: Նրա խոսքերի համաձայն, MoneyGram-ի հետ համագործակցությունը հաջող և արդյունավետ կլինի երկու կողմերի համար: Մ.Նահանգներից և Սաուդյան Արաբիայից հետո Ռուսաստանը դրամական փոխանցումների շուկայի մեծությամբ երրորդն է աշխարհում: Ռուսաստանից մեծաքանակ դրամական փոխանցումներ ստացող երկրներից են` Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ուկրաինան: Ռուսաստանը այն քսան առաջնորդ երկրների կազմում է, որոնք դրամական փոխանցումներ են ստանում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |