Եգիպտոսի պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործման վերաբերյալ իր պատկերացումները26 հուլիսի 2010 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան հուլիսի 26-ին ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը կարևորել է «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության հետ հարաբերությունների ընդլայնումը և ներդրումների շրջանակի հստակեցումը։ Պատվիրակության անդամ, «Քուշման և Ուեյքֆիլդ» ընկերության խորհրդի նախագահ Ջոն Քուշմանը, ով ԱՄՆ անշարժ գույքի զարգացման ոլորտում մեծ հեղինակություն է վայելում, ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են Երևանի մոտակայքում «Խելացի գյուղ» ծրագրի իրականացման մանրամասներ։ Այս համատեքստում ընդգծվել է «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության և ՀՀ կառավարության միջև համագործակցության շարունակականության կարևորությունը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |