Հայաստանի առևտրային բանկերը վարկերի ու ավանդների գծով տոկոսադրույքների փոփոխություններ չեն կանխատեսում

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի մեծ մասը չեն կանխատեսում ավանդների տոկոսադրույքների փոփոխություններ, որոնցից 15 բանկերը` դրամով ավանդների, իսկ, 13-ը` արտարժույթի ավանդների համար: Այդ մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակած «Ֆինանսական հատվածի ցուցանիշների վերաբերյալ առևտրային բանկերի եռամսյակային հարցման ամփոփման» մեջ:

Ավելին, առևտրային բանկերի մեծ մասը նույն կարծիքի են նաև ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ` 11 բանկ կանխատեսում է դրամով վարկերի նախկին մակարդակը, իսկ 7-ը` արտարժույթի վարկերով: Ընդ որում, դրամով վարկերի տոկոսադրույքների նվազումը 5 բանկ է կանխատեսել, իսկ արտարժույթով վարկերի համար` 13 բանկ:

Սեպտեմբերին 2010թ հունիսի նկատմամբ առևտրային բանկերը ակնկալում են վարկերի ծավալի աճ շուրջ 78.7 մլրդ դրամով (9.89%), որից 45.2 մլրդ դրամը 5 բանկերի կողմից, իսկ 2010թ հունվար-դեկտեմբերին առևտրային բանկերի սպասումների իրականացման պայմաններում վարկերի ծավալի աճը 2009թ դեկտեմբերի համեմատ կկազմի շուրջ 198 մլրդ (26.94%)

2010թ երրորդ եռամսյակում առևտրային բանկերն ակնկալում են ավանդների ծավալի աճ 38.8 մլրդ դրամով (2.77%): 2010թ դեկտեմբերին հունիսի նկատմամբ, ըստ առևտրային բանկերի սպասումների, ավանդների ծավալը կաճի 69.9 մլրդ դրամով (11.1%): 2010թ հունվար-դեկտեմբերին առևտրային բանկերի սպասումների իրականացման պայմաններում ավանդների աճը 2009թ դեկտեմբերի համեմատ կկազմի 43.8 մլրդ դրամ (6.7%):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---