Բանկային վերահսկողության Բազելյան հանձնաժողովը մեղմացնում է բանկային կապիտալների հանդեպ պահանջները

PanARMENIAN.Net - Բանկային վերահսկողության Բազելյան հանձնաժողովը մեղմացրել է բանկային կապիտալի և իրացվելիության կարգավորման նոր կանոնների ձևակերպումները, սակայն նոր սահմանափակումներ է մտցրել փոխառության ծավալների մեջ, որպեսզի կանխի վարկային ինստիտուտների մեծ ռիսկերի ընդունումը: Այս մասին ասվում է հանձնաժողովի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

2009 թ. վերջին Բազելյան հանձնաժողովը հրատարակել էր համաշխարհային նոր ստանդարտների մոտավոր տարբերակը: Փաստաթղթի համաձայն, բանկերը պետք է կապիտալի բավականին բարձր մակարդակ, ինչպես նաև բարձր իրացվելի ակտիվներ ունենան, որպեսզի ապագայում ֆինանսական ցնցումներին առավել լավ դիմակայեն:

Նոր կանոնների համաձայն, բանկերը կապիտալի կազմում կարող են հաշվի առնել իրենց պատկանող այլ ֆինանսական կազմակերպությունների արժեթղթերը, առանձնացված հարկային ակտիվները, ինչպես նաև որոշ հիփոթեկային գործիքներ:

Բազելյան հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Տրիշեի խոսքերի համաձայն, հուլիսի 26-ի «պայմանավորվածությունները բանկային սեկտորի ամրապնդման գործում կարևոր նվաճում են ` ճգնաժամից քաղած դասերի ֆոնին»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---