ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը![]() PanARMENIAN.Net - Սփյուռքահայ մասնագիտական ներուժի համախմբման ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը Կենտրոնական բանկի և ՀՀ բանկերի միության հետ համատեղ 2010 թվականի հոկտեմբերի 17-19-ը կազմակերպում է Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը: Իբրև համաժողովի գլխավոր նպատակ` նախարարությունն ակնկալում է ստեղծել ֆինանսիստների ու բանկիրների համահայկական ընկերակցություն և դրա հիման վրա մասնագիտական ցանց ձևավորել: Համաժողովին մասնակցելու համար արդեն իսկ հարյուրավոր հրավերներ են ուղարկվել սփյուռքի տարբեր կառույցներին, անհատներին: Մի քանի հեղինակավոր բանկերի ղեկավարներ ու անվանի ֆինանսիստներ արդեն իսկ հայտնել են իրենց համաձայնությունը` մասնակցելու այս աննախադեպ հավաքին: Մասնակիցների ցանկը դեռևս համալրման փուլում է: ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է մասնակիցների գրանցումը եւ հրավիրում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ֆինանսիստներին ու բանկիրներին` համաժողովին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |