ՀՀ ԿԲ շաբաթվա արդյունքների ամփոփում

ՀՀ ԿԲ շաբաթվա արդյունքների ամփոփում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 73,537,167 ԱՄՆ դոլար` 367.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 75,341,889 ԱՄՆ դոլար` 368.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,420,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 366.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 2,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 367.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է 19.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրած վարկերի ծավալը` 41.7 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---