2010 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ՖՆ տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 արտոնագիր

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 արտոնագիր: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 3 և կասեցվել 2 արտոնագրի գործողություն, ևս 3 արտոնագրի գործողություն հանվել է կասեցումից:

Ընթացիկ տարվա յոթ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն, այս ոլորտից գանձվել է 6 մլն 472 500 դրամ պետական տուրք, որից 6 մլն 272 500 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 000 դրամը` անհատ աուդիտորներից: Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք 1 մլն 610 000 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 1-ի դրությամբ արտոնագրված են 36 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---