«ԱՐՑԱԽ ՀԷԿ»-ը որոշում է ընդունել ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման մասին

PanARMENIAN.Net - «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի 2010թ-ի օգոստոսի 20-ին կայացած Տնօրենների խորհրդի նիստում որոշում է ընդունվել հայտարարված բաժնետոմսերից 1,400,000,000 ՀՀ դրամ ծավալի 1,400,000 հատ ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսեր լրացուցիչ տեղաբաշխելու մասին: Ինչպես հաղորդում է Արմսվիսբանկի մամլո ծառայությունը, միաժամանակ Տնօրենների խորհուրդը հաստատել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի ոչ փաստաթղթային հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանները, համաձայն որի նախատեսվել է բաժնետոմսերը տեղաբաշխել բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման միջոցով: Որպես բաժնետոմսերի տեղաբաշխող, նշված որոշման համաձայն, հանդես է գալիս «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն:

Խորհրդի նիստում «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել Սպարտակ Թևոսյանը, գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվել է Վահրամ Բեգլարյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---