ՀՀ կառավարությունում մեկ շաբաթից կմեկնարկի 2011թ. պետբյուջեի նախագծի քննարկումը

ՀՀ կառավարությունում մեկ շաբաթից կմեկնարկի 2011թ. պետբյուջեի նախագծի քննարկումը

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն ավարտել է 2011թ. պետբյուջեի նախնական պլանավորումը համապատասխան գերատեսչություններից ստացած հայտերի հիման վրա, սեպտեմբերի 3-ին կառավարության նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Խնդրում եմ մեկ շաբաթվա ընթացքում նախարարությանը ներկայացնել համապատասխան դիտողությունները, որից հետո դրանք կքննարկվեն վարչապետի հետ»,-ասել է նա: Ընդ որում երկրի գլխավոր ֆինանսիստն ընդգծել է, որ դիտողությունները պետք է օբյեկտիվ բնույթ կրեն և հիմնվեն երկու ամիս առաջ նախապատրաստված 2010-12թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի վրա:

«Մենք անցնում ենք բյուջետային քննարկումների երկրորդ փուլ, որտեղ քննարկումներ կլինեն նաև առանձին նախարարություններում»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---