ՀՌԱԿ տնտեսական հանձնախմբի հայտարարությանը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն

PanARMENIAN.Net - ՀՌԱԿ տնտեսական հանձնախմբի հայտարարությանը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, որում մասնավորապես ասվում է, որ Հարություն Առաքելյանի ղեկավարած «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ մինչ այսօր էլ «Նաիրիտին» պարտք է մոտ 6.600.000 ՀՀ դրամ` այդ ընկերությանը մատակարարված ապրանքների դիմաց: Ըստ երևույթին, մատակարարվող ապրանքների դիմաց վճարելու մտադրություն քաղաքական գործիչը ի սկզբանե չի ունեցել, որովհետև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից ապրանքանյութական արժեքները ստանալուց հետո «Ջանկօգ-քիմ» ՍՊ ընկերությունը 20.01.2006 թ. լուծարել է:

«Տնտեսական հանձնախմբի» կուսակցական-անդամները թող ճշտեն, թե ՀՀ օրենսդրության ո՞ր դրույթների հիման վրա է պարտք ունեցող ընկերությունը լուծարվել, և` թե արդյոք այդ գործարքում չկա քրեական տարր…

Սակայն մեր խնդիրները վստահաբար հաղթահարելի են»,- հայտնում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-երի հետ կապերի ծառայությունը:

«Այնուամենայնիվ, մենք չենք կորցնում հույսը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանն առնչվող կարծիքները, քննարկումներն ու տեսակետները, ինչ որ պահի, ի վերջո, կբարձրանան դիլետանտիզմի մակարդակից, շարունակվում է հաղորդագրության մեջ: Իսկ ՀՌԱԿ կուսակցապետի հետ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ քննարկելու միայն մի հարց ունի, այն է` պարտքը «Նաիրիտին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---