Հայաստանում ներդրումների 47.05 %-ն իրականացվել է հեռահաղորդակցության ոլորտում![]() 3 սեպտեմբերի 2010 - 18:57 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 327.5 մլն. դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4.9%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 220.3 մլն. դոլար և նվազել 10.6%-ով: 2010թ. հունվար-հունիսին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 41.49%-ը, իսկ ուղղակի ներդրումների 25.39%-ն ուղղվել են էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ: Ուղղակի ներդրումների 47.05 %-ն իրականացվել է հեռահաղորդակցության,իսկ 7.78%-ը`օդային տրանսպորտի գործունեության ոլորտներում: 2010թ. առաջինմ կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ ներդրումների ամենամեծ ծավալն իրականացրել է Ռուսաստանը` 116,9 մլն դոլար, նրան հաջորդում են. Ֆրանսիան` 70,5 մլն դոլար, Նիդերլանդները` 63,1 մլն դոլար, Արգենտինան` 22,7 մլն դոլար, Գերմանիան` 14,4 մլն դոլար, ԱՄՆ-ն` 12,5 մլն դոլար: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |