ՏՄՊՀ դիտարկման արդյուքներով 13 ընկերություններ տուգանվել են և նախազգուշացումներ ստացել

PanARMENIAN.Net - Այսօր կայացել է Տնտեսական մրցունակության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) նիստը: Հանձնաժողովի կողմից դիտարկում է անցկացվել վաճառքի կետերում: Դիտարկման արդյունքներով 13 ընկերություններ տուգանվել են և նախազգուշացումներ ստացել անբարեխիղճ մրցունակության համար: Դրանց շարքում` պաղպաղակ արտադրող ընկերություններ` Երևան կաթ», «Ա. Ավետիստյան ԱՍԱ» ՍՊԸ, մսամթերք արտադրող ընկերություններ` «Նատֆուդ»ՍՊԸ, «Լինդա» ՍՊԸ, ինչպես նաև մի շարք անձեռոցիկ արտադրողներ: Վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտները մեղադրվում են նրանում, որ չեն նշել արտադրման ամսաթիվն իրենց արտադրանքի վրա, որի պատճառով հանձնաժողովը որոշում է կայացրել 8 տնտեսվարող սուբյեկտի ենթարկել տուգանքի 500 000-ական դրամի չափով, 5-ին` նախազգուշացման: Տուգանված ընկերությունները պարտավոր են 5-օրյա ժամկետում հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնել տուգանքի վճարման մասին, իսկ 20 օրվա ընթացքում` վաճառքի կետերից հանել իրենց արտադրանքը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---