Հայաստանի և Ուկրաինայի ԱԱՊ-ները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն 6 սեպտեմբերի 2010 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատում (ԱԱՊ) բացվել է հայ-ուկրաինական գործարար համաժողով, որը կտևի սեպտեմբերի 6-8-ը: Հայկական պատվիրակության կազմում ներգրավված են 15 ընկերությունների ներկայացուցիչներ: Հայկական ընկերությունները ներկայացնում են մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների, սպառողական ապրանքների, ներկրման-արտահանման ոլորտները: Գործարար համաժողովի ընթացքում նախատեսվում է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում Հայաստանի և Ուկրաինայի ԱՊՊ-երի միջև, հաղորդում է, Analitika.at.ua-ն: Առաջին հայ-ուկրաինական գործարար համաժողովը տեղի է ունեցել 1998-ին Երևանում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2009-ի նույն շրջանի համեմատ աճել է 52.5 տոկոսով` կազմելով 96.7 մլն դոլար: Միաժամանակ այս տարվա հունվար-հունիսին Հայաստանի և Ուկրաինայի ապրանքաշրջանառության բացասական սալդոն տարեկան կտրվածքով աճել է 56.3 տոկոսով` կազմելով 87.1 մլն դոլար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |