Nabucco գազամուղի շինարարությունը կսկսվի 2012 թ.-ից ոչ շուտ

Nabucco գազամուղի շինարարությունը կսկսվի 2012 թ.-ից ոչ շուտ

PanARMENIAN.Net - Nabucco գազամուղի շինարարությունը կսկսվի 2012 թ.-ից ոչ շուտ: Այս մասին հաղորդել է Nabucco Gas Pipeline International GmbH միջազգային նախագծային ընկերության ղեկավար Ռայնհարդ Միթչեկը: Նրա խոսքերի համաձայն, գազամուղը նախատեսված է գործարկել 2015 թ.: Նախկինում գազամուղի շինարարությունը ծրագրվում էր սկսել 2011 թ., իսկ շահագործումը` 2014 թ. վերջին կամ 2015 թ. սկզբին: 31 մլրդ խ/մ հզորությամբ գազամուղի նախագիծը նախատեսում է գազի մատակարարում Կասպիական տարածաշրջանից դեպի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: Այն նախատեսում է 3,3 հազ. կմ երկարությամբ գազամուղի կառուցում, որը Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի տարածքով Կասպիական տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը և Եգիպտոսը միացնում է Ավստրիային, այնուհետև Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրներին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---