Սերժ Սարգսյանը համոզված է, որ Հայաստանը և Բուլղարիան կարող են համագործակցության նոր եզրեր գտնել10 սեպտեմբերի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար, հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցվետկովին, ով Երևանում է սեպտեմբերի 9-10-ը հիշյալ հանձնաժողովի 6-րդ նիստի անցկացման առիթով: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական ընդլայնումը բոլոր բնագավառներում` քաղաքական, տնտեսական, մշակութային: Այդ գործում, ըստ Հանրապետության ղեկավարի, էական է միջկառավարական հանձնաժողովի դերը, որը զգալի աշխատանք է կատարում հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման, երկու երկրների գործարարների միջև շփումների ակտիվացման և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ: Հանրապետության ղեկավարի խոսքով, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բավականին ընդգրկուն դաշտը լավ հնարավորություն է` զգալիորեն ընդլայնելու առևտրատնտեսական կապերը: «Լիահույս եմ, որ հանձնաժողովի այս նիստը նոր հնարավորություններ կընձեռի երկու երկրների թե' պետական մարմիններին, և թե' գործարար շրջանակներին` գտնելու համագործակցության նոր եզրեր», - ընդգծել է նախագահը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցվետկովը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հանձնաժողովի երևանյան նիստի ընթացքում կարևոր մի շարք հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումները, որոնք ներառել են տրանսպորտի, գյուղատնտեսության և հայ-բուլղարական փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային այլ ոլորտներ: Նա վստահեցրել է, որ այդ քննարկումների և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |