Բազելյան հանձնաժողովը խստացրել է բանկերի կանոնները

Բազելյան հանձնաժողովը խստացրել է բանկերի կանոնները

PanARMENIAN.Net - Միջազգային հաշվարկների բանկին կից բանկային վերահսկողության Բազելյան հանձնաժողովը նոր, առավել խիստ պահանջներ է սահմանել բանկերի կապիտալի համար` նպատակ ունենալով կանխարգելել գլոբալ տնտեսական ճգնաժամի կրկնությունը, ասվում է կազմակերպության մամլո ծառայությունում:

Բանկային գործունեության կարգավորման նոր կանոնները ստացել են «Բազել 3-րդ» անվանումը: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, դրանք կդառնան գլոբալ ֆինանսական համակարգի բարեփոխման առանցքային մասը և կներկայացվեն «Մեծ 20-յակի» երկրների ղեկավարներին: G 20 գագաթնաժողովը տեղի կունենա Սեուլում այս տարվա նոյեմբերին:

«Բազել 3-րդ» կանոնները ներկա 2 տոկոսից մինչև 4.5 տոկոս բարձրացնում են սովորական բաժնեմասային կապիտալի բավարար քանակության մակարդակը: Բանկերը պետք է կատարեն այդ պահանջները մինչև 2015-ի հունվարի 1-ը:

Միաժամանակ Բազելյան հանձնաժողովը պարտավորեցրել է բանկերին գլոբալ ճգնաժամերի դեպքում ստեղծել հատուկ բուֆերային ռեզերվային կապիտալ բաժնեմասայինկապիտալի ծավալի 2.5 տոկոսի չափով: Այսպիսով, բանկերի սովորական բաժնեմասային կապիտալի բավարար քանակության պահանջները կաճեն մինչև 7 տոկոս: Վարկայինկազմակերպությունենրը 2015-ի սկզբին պետք է 4-6 տոկոս բարձրացնեն առաջին մակարդակի հիմնական կապիտալի գործակիցը, որն իրենից ներկայացնում է բանկի բարձրորակ սեփական կապիտալը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---