Հայաստանն առաջիկայում Վանա տառեխ կներմուծի, վստահ է թուրք գործարարը

Հայաստանն առաջիկայում Վանա տառեխ կներմուծի, վստահ է թուրք գործարարը

PanARMENIAN.Net - Հայաստանը կսկսի Վանա տառեխ ներմուծել, վստահ է թուրք գործարարը: «Դա կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման առաջին քայլը: Որքան շուտ մենք մշակենք երկկողմ առևտրի ծրագիրը, այնքան շուտ կկարողանանք բացել սահմանը»,-հայտարարել է Վանի առևտրա-արդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի անդամ Այհան Ֆիդանը: Ըստ նրա, ձուկը կառաքվի Վրաստանի տարածքով, ինչը կանդրադառնա նրա գնի վրա, որը բավական բարձր կլինի, քանի որ արտահանողները ստիպված կլինեն կրկնակի մաքս վճարել:

Ֆիդանը հավելել է նաև, որ ձկան հետ մեկտեղ նրանք մտադիր են նաև Հայաստան նարինջ արտահանել, որոշումն այդ մասին կայացվել է կես տարի առաջ, գրում է Hurriyet Daily News & Economic Review-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---