Տաթևի Ճոպանուղին կբացվի հոկտեմբերի 16-ին, իսկ կգործարկվի հոկտեմբերի 23-ին

Տաթևի Ճոպանուղին կբացվի հոկտեմբերի 16-ին, իսկ կգործարկվի հոկտեմբերի 23-ին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը սեպտեմբերի 2-ին այցելելց Տաթեւ: Սյունիքի մարզպետի, ՀՀ նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանատուների, ոստիկանության, Ազգային մրցունակության հիմնադրամի, «Ամերիա» ընկերության, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների հետ փոխվարչապետը ծանոթացավ իրականացվող ճանապարհաշինական եւ ճոպանուղու կառուցման աշխատանքների ընթացքին: Արձանագրվեց, որ աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցին համապատասխան եւ մինչեւ հոկտեմբերի 16-ն ավարտված կլինեն:

Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, տեղում քննարկվեցին Երեւան- Մեղրի միջպետական մայրուղուց դեպի Տաթեւի համալիր տանող ճանապարհի վերակառուցման ընթացքին, ճանապարհամերձ շինությունների բարեկարգմանը, ինչպես նաեւ հոկտեմբերի 16-ին ճոպանուղու պաշտոնական ներկայացման արարողության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Արարողության պատասխանատուները ներկայացրեցին հիմնական միջոցառումների վայրը, քննարկվեցին կազմակերպչական հարցեր: Նշվեց, որ ճոպանուղին կգործարկվի հոկտեմբերի 23-ից: Այդ ընթացում կանցկացվեն նաեւ տոնական- ժողովրդական միջոցառումներ:

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց տարբեր գերատեսչությունների եւ շինաշխատանքներն իրականացնող ընկերությունների համագործակցված աշխատանքի առնչությամբ` սեղմ ժամակետներում մեծ ծավալով աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու համար: Ներկաները ծանոթացան նաեւ Հալիձորից Սատանի կամուրջ 6.5 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով, որ Սատանի կամուրջը զբոսաշրջային գեղատեսիլ վայր է եւ սիրված հանգստի գոտի բնակչության համար` ՀՀ նախագահի հանձնարարությամբ այստեղ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:

Տաթեւից փոխվարչապետը մեկնեց Ջերմուկ: Վայոց ձորի մարզպետի եւ Ջերմուկի քաղաքապետի հետ քննարկվեցին հոկտեմբերի 1-ին ուժեղ քամու հետեւանքով քաղաքին պատճառված վնասի եւ դրա հետեւանքները վերացնելու հետ կապված հարցեր: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ վնասվել են բնակելի շենքերի, առողջարններից մեկի տանիքները, ներկայումս ճշգրտվում է վնասի չափը, եւ արդյունքները կներկայացվեն կառավարությանը` աջակցության ակնկալիքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---