ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գերակատարել է 2010թ. սեպտեմբերի հավաքագրումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գերակատարել է 2010թ. սեպտեմբերի հավաքագրումները

PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գերակատարել է 2010թ. սեպտեմբերի հավաքագրումները: ՀՀ պետբյուջե է մուտքագրվել մոտ 60մլրդ դրամ` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները: Սեպտեմբերի հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի համեմատ, այս տարվա սեպտեմբերին հավաքագրվել է ավելի քան 4մլրդ դրամով ավելի հարկ:

Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս գերակատարում է արձանագրվել. սեպտեմբերին հավաքագրվել է 9.6մլրդ դրամ սոցիալական ապահովագրության վճար, ինչը մոտ 900մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը, հաղորդում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---