ՎԶԵԲ-ը 5 մլն դոլար է տրամադրել Արարատբանկին![]() 4 հոկտեմբերի 2010 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Արարատբանկը ստորագրել են նոր վարկային պայմանագիր, որի արդյունքում 5 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի Հայաստանի փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Պայմանագիրը ստորագրել են Արարատբանկի վարչության նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Անդրադառնալով Երևանում այսօր ստորագրված պայմանագրին, Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասել է. «Միասնական և համագործակցված աշխատանքի արդյունքում մենք ձեռք ենք բերել ոչ միայն միջազգային չափորոշիչներին համապատասխանող բանկային տեխնոլոգիաներ, կառավարման համակարգեր, այլև կուտակել ենք մեծ փորձ, որը ծառայում է ի շահ մեր հաճախորդների և Արարատբանկի հեղինակության ու վստահության: Ես համոզված եմ, որ մենք կշարունակենք մեր գործակցությունը` ունենալու համար նոր և կայուն զարգացման էլ ավելի լայն հորիզոններ», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |