Անկարայում կրկին վերադարձել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության քննարկմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-7-ը Անկարայում տեղի են ունենում հերթական քննարկումները, կապված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի իրականացման հետ: Ինչպես հայտնում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը, նիստում ադրբեջանցի, վրացի և թուրք ներկայացուցիչները կքննարկեն ԱՊՀ երկրների, Թուրքիայի ու Եվրոպայի տարածքով գնացքների երթևեկության հարցը: Նիստում կքննարկվեն այն պոտնեցիալ խնդիրները, որոնք կարող են առաջանալ ընթացքում:

Հանդիպման շրջանակներում կքննարկվի նաև բեռնատար գնացքների երթևեկության կարգը Ախալցիխե կայարանից, հաղորդում է ադրբեջանական 1news.az պորտալը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---