2011 թվականին ՀԿԵՈւ-ն նոր բրենդ կունենա

2011 թվականին ՀԿԵՈւ-ն նոր բրենդ կունենա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին կքննարկվի Հարավկովկասյան երկաթուղու նոր բրենդբուքը, որի մշակմամբ զբաղվում է հեղինակավոր մի ընկերություն, մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ընկերության գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլինը:

Ըստ ՀԿԵՈւ մամլո քարտուղար Վահե Դավթյանի, բրեդնբուքը կներդրվի մինչև տարեվերջ և արդեն 2011թ. ընկերությունը կդիմավորի նոր բրենդով: «Նոր բրենդը հիմված է եվրասիական տրանսպորտային լոգիստիկ միջանցքների հետ ինտեգրման վրա: Ներկայացվել էր մի քանի տարբերակ, այդ թվում նաև՝ Ռուսական երկաթուղի-Հայաստան տարբերակը, սակայն ընկերությունը որոշեց մշակել և առաջ մղել միանգամայն նոր ինքնուրույն բրենդ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---