ֆրանսիական փորձն օգտակար եւ ուսանելի կլինի Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համար![]() 7 հոկտեմբերի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի պատվիրակությանը` շրջանային խորհրդի փոխնախագահ, Կլամարի քաղաքապետ Ֆիլիպ Կալտենբակի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է` մասնակցելու ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին: Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի ռեգիոնների միջեւ արդեն իսկ բավականին արդյունավետ համագործակցություն է ստեղծված, սակայն նոր հարաբերությունների հաստատումն առավել կամրապնդի երկկողմ բարեկամական կապերը: Իլ դը Ֆրանսի մի քանի քաղաքներ` Ալֆորվիլը, Կլամարը, արդեն համագործակցում են Հայաստանի քաղաքների հետ: Շրջանային խորհրդի փոխնախագահը հայտնեց, որ իրենք հետաքրքրված են շարունակելու Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը եւ մտադիր են համագործակցություն հաստատել նաեւ Երեւանի հետ: Մայրաքաղաքների հետ գործակցությունը Իլ դը Ֆրանսի առաջնահերթություններից է, եւ ռեգիոնն արդեն գործընկերային հարաբերություններ ունի 12 մայրաքաղաքների հետ: Փոխվարչապետը ողջունեց նման մտադրությունը` նշելով, որ ֆրանսիական փորձն օգտակար եւ ուսանելի կլինի Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համար ու պատրաստակամություն հայտնեց աջակցելու համագործակցության կայացմանը: Նա նաեւ հյուրերի խնդրանքով տեղեկություններ ներկայացրեց Հայաստանի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերի վերաբերյալ, հաղորդում է կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը:- ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |