«Ժառանգությունն» առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 45.000 դրամ![]() 7 հոկտեմբերի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը և Զարուհի Փոստանջյանը հանդես եկան օրենսդրական նոր` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախաձեռնությամբ: Նախագծով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը ներկայիս 30 000 ՀՀ դրամի փոխարեն դարձնել 45 000 ՀՀ դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2010 թվականի առաջին երկու եռամսյակների ցուցանիշների վերլուծության, ընթացիկ տարվա հենց սկզբում` հունվար-մարտ եռամսյակում, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 40 234.2 դրամի, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 25 957.6 դրամ: 2010թ. հունվար-հունիս ամիսների հաշվետվության արդյունքներով պարզվել է, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 41 052.4 դրամի, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 26 485.4 դրամ: «Նախագծի ընդունումը ՀՀ 2011թ. պետական բյուջեի ընդունման նախաշեմին թույլ կտա փոքր-ինչ պաշտպանված դարձնել բնակչության հիմնականում աղքատ խավին` չկասեցվող աղքատացման ու չզսպվող գնաճի պայմաններում»,- նշվում է «Ժառանգության» մամլո ծառայության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |