Կենտրոնական բանկը մարզերի բնակչությանն է ներկայացնում Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

Կենտրոնական բանկը մարզերի բնակչությանն է ներկայացնում Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

PanARMENIAN.Net - Այսօր Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գյումրի քաղաքում բացվեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը, որի նպատակն է Շիրակի մարզի բնակիչներին ներկայացնել ազգային դրամի և դրամաշրջանառության պատմությունը, ծանոթացնել ԿԲ գործունեությունը: Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը, մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Երևանի դպրոցականներն ունեն նման հնարավորություն, նրանք այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ստեղծել նաև մարզերի աշակերտների, ուսանողների և բնակչության համար:

Ցուցահանդեսի բացմանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանը նշեց, որ Գյումրիում կազմակերպվող ցուցահանդեսը նպատակ է հետապնդում մարզի բնակիչներին դրամաշրջանառության պատմությանը և Կենտրոնական բանկի գործառույթներին ծանոթանալու հնարավորություն տալ: Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---