Ռուս-հայկական միջմարզային կապերը կարդիականացվեն

Ռուս-հայկական միջմարզային կապերը կարդիականացվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունում փոխնախարար Վաչե Տերտերյանը հանդիպել է «Ռուսհամագործակցության» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի հետ: Ինչպես հայտնում է «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են ՌԴ սուբյեկտների ու ՀՀ մարզերի միջև միջմարզային ու ինովացիոն համագործակցության հետագա զարգացման հարցեր՝ ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստման լույսի ներքո, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-23 Եկատերինբուրգում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գերակա կդառնան այն ծրագրերն ու նախագծերը, որոնք նպաստում են համատեղ արտադրությունների և ձեռնարկությունների ստեղծմանը ՓՄՁ ոլորտում ինովացիոն բաղկացուցիչով:

2011թ. մարտին Երևանում տեղի կունենա Հայաստանի ու Ռուսաստանի առավել սերտ կապեր ունեցող շրջանների մարզպետների համաժողով՝ բիզնեսի, այդ թվում նաև սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կքննարկվի ՓՄՁ-ների աջակցության ռուս-հայկական հիմնադրամի ստեղծման գաղափարը:

Ներկայումս Հայաստանը առևտրային կապեր ունի ՌԴ 70 շրջանների հետ, որոնցից 40-ի հետ երկկողմ համաձայնագրեր են կնքվել համագործակցության մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---