Ավետիս Բալոյան. Նվազող բանկային տոկոսադրույքների ֆոնի վրա գործելը բավական հետաքրքիր է

PanARMENIAN.Net - Հայաստանում վարկերի տոկոսադրույքները նվազում են ավելի արագ, քան ավանդներինը, կարծում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: «Այսօր վարկային տոկոսադրույքները նվազում են ավելի արագ տեմպերով, քան պասիվ մասը` դեպոզիտային տոկոսադրույքները: Սակայն հեռու չեն այն ժամանակները, երբ ավանդների տոկոսադրույքները ևս կնվազեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Նրա խոսքերով, այսօր 12 տոկոս տոկոսադրույքը լավ ցուցանիշ է, առավել ևս, որ մեկ տարի առաջ դրա մասին խոսք անգամ չկար: «Ընթացիկ տարում բանկային տոկոսադրույքների տեմպերը բավական բարձր են: Բարձրանում է մրցունակությունը, և գործելը բավական հետաքրքիր է դառնում»,- ընդգծել է բանկիրը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---