Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին սուբսիդիաներ են հարկավոր

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին սուբսիդիաներ են հարկավոր

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության մեջ առկա են հակասական միտումներ. նկատվում է որոշ ակտիվացում, սակայն այն կապված է ոչ թե ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման, այլ համաշխարհային շուկայում հումքի բարձր գների հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տնտեսական հարցերի գծով խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

«Աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում: Լեռնահանքային արդյունաբերության ոլորտի ակտիվացման հետ է կապված նաև աճը էներգետիկայի ոլորտում՝ 17 տոկոս: Այսքանով սահմանափակվում են ՀՀ ՀՆԱ աճի հիմնական միտումներն այս տարի: Ցավոք, մեծ անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում, ինչը բացասաբար ազդեց երկրի տնտեսության վրա՝ մայիսին գրանցված 8,8 տոկոս աճը այս պահի դրությամբ կազմում է 2-8 տոկոս»,-ասել է տնտեսագետը:

Նա հայտնել է, որ 2011թ. նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի 11 տոկոս աճ: Սակայն հաշվի առնելով անկման բարձր տեմպերն ընթացիկ տարում, փորձագետը այն աճ չի համարել: «Գյուղատնտեսության ոլորտը ծանր վիճակում է:

Գյուղատնտեսության ոլորտում է զբաղված երկրի բնակչության գրեթե կեսը, սակայն ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը ընդամենը 20 տոկոս է, ինչը վկայում է այդ ոլորտում անարդյունավետ քաղաքականության մասին»,-գտնում է Մանասերյանը: Նա ասել է, որ ցանկացած զարգացած երկրում գյուղատնտեսությունը չի կարող գոյատևել առանց սուբսիդավորման, սակայն Հայաստանը չի կարող խոշոր սուբսիդիաներ տրամադրել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---