Գործազրկության մակարդակը Հայաստանում 2010թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 7,1 տոկոս

PanARMENIAN.Net - Գործազրկության մակարդակը Հայաստանում 2010թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 7,1 տոկոս՝ 2009թ. հունվար-սեպտեմբերի 6,9 տոկոսի դիմաց: Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության կողմից պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը կազմում է 84,2 հազար մարդ: Ընդ որում, տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր քանակը 2010թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 1187,3 հազար մարդ, որոնցից զբաղված են 1 103,1 հազարը:

Բացի այդ, սեպտեմբերի վերջի տվյալներով աշխատուժի պաշտոնական պահանջարկը Հայաստանում կազմել է 1214 մարդ կամ 1 թափուր տեղին հավակնում էր 69 գործազուրկ:

Սեպտեմբերի 30-ի տվյալներով գործազուրկների ընդհանուր թվից նպաստ է ստացել 22,1 հազար մարդ՝ 2009թ. սեպտեմբերի վերջի 26,5 հազար մարդու համեմատ: Ամսական նպաստի միջին չափը կազմել է 16 535 դրամ՝ 2009թ. սեպտեմբերի 17 071 դրամի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---