ԱՄԷ պատվիրակությունը Դիլիջանում ծանոթացել է զբոսաշրջային զարգացման ծրագրին 4 նոյեմբերի 2010 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմին և նրա գլխավորած պատվիրակությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ այսօր այցելեցին Տավուշի մարզ: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հյուրերը եղան Հաղարծինի վանական համալիրում, որը վերկառուցվում է Շարժայի Էմիրության կառավարիչ, ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի կողմից հանգանակված միջոցներով: Հյուրերին ներկայացվեցին կատարված աշխատանքների ընթացքը, վանական համալիրի հիմնանորոգման ծրագիրը: Արդեն ավարտվել են դեպի համալիր տանող ճանապարհի, ենթակառուցվածքների վերակառուցման աշխատանքները, ավարտին են մոտենում վանական համալիրի նորոգումը, քահանայատան կառուցումը: Ներկայումս կատարվում են եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Բացի դրանից, Դիլիջանում հյուրերին ներկայացվեցին «Դիլիջան. ֆինանսական կենտրոն» ծրագիրը, քաղաքի զբոսաշրջային զարգացմանն ուղղված այլ նախագծեր: Արաբական պատվիրակությանը ներկայացվեցին նաև մարզի առևտրատնտեսկան ներուժը, հնարավոր համագործակցության ուղղությունները: Քննարկվեցին ՀՀ մարզերում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |