Հայաստանում անհրաժեշտ է գյուղմթերքի իրացման բաց շուկաներ ստեղծել![]() 16 նոյեմբերի 2010 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գյուղմթերքի ինքնարժեքը 2-3 անգամ աճում է բաց շուկաների բացակայության հաշվին, որտեղ գյուղացիներն իրենք կարող էին վաճառել իրենց ապրանքը: Նոյեմբերի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը: Նրա խոսքով, երկրում միայն մեկ բաց շուկա է գործում (այսպես կոչված Մալաթիան), որտեղ վերավաճառողների շղթան արգելքներ է ստեղծում, որպեսզի գյուղացին չկարողանա իր արտադրանքը ցածր գնով իրացնել: Այդ կապակցությամբ Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ նման շուկա ստեղծելու նախագիծը ձեռնարկվել էր Էրեբունի վարչական կենտրոնում, և այդ նախաձեռնությունը հաջողություն ուներ: «Սակայն բողոքներ հայտնվեցին, որ բաց շուկաները խախտում են քաղաքացիների հանգիստը: Հասկանալի է, թե ում էր դա ձեռնտու»,- ընդգծեց նա: Ինչպես նշեց մասնագետը, որպեսզի չտուժի ոչ գյուղացին, ոչ էլ սպառողը, մեծ ցանկության դեպքում կարելի է նման շուկաներ ստեղծել Երևանի քաղաքամերձ տարածքներում, օրինակ` Մասիսում, որտեղ Արարատի, Արտաշատի գյուղացիները կկարողանան իրացնել իրենց ապրանքը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |